Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի և 33-րդ կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի, 67/3 հասցեում գտնվող, 08-007-0086-0060 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի բաժանումից առաջացող հատվածները հասցեավորել հետևյալ կերպ՝
1) բաժանման սխեմայի 0,04508 հեկտար մակերեսով թիվ 1 հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Հ․Դավթյան փողոց, 11/1 հողամաս»։
2) բաժանման սխեմայի 0,00360 հեկտար մակերեսով թիվ 2 հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Հ․Դավթյան փողոց, 11/2 մառան»։
2.Գույքի բաժանման սխեման կցվում է սույն որոշմանը՝ համաձայն հավելվածի: