Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 50-ՐԴ ՓՈՂՈՑ 13 ՀԱՍՑԵԻ 08-004-0058-0022 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արմենուհի Կարապետի Գասպարյանը (ծնված 23/07/1989 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան գյուղի, 50-րդ փողոց, 13 հասցեի, 0,12 հեկտար մակերեսով, 08-004-0058-0022 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով Լեռնիկ Վարուժանի և Արմենուհի Կարապետի Գասպարյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 50-րդ փողոց, 13 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 263,54 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, ավտոտնակը, նկուղը և աստիճանահարթակը կառուցվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024UF5AXG ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի ա) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան գյուղի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Արմենուհի Կարապետի Գասպարյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան գյուղի, 50-րդ փողոց, 13 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 263,54 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, ավտոտնակը, նկուղը և աստիճանահարթակը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի շինություննների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 10000 դրամ և կիրառել 0,1209 գործակիցը:

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 318620 (երեք հարյուր տասնութ հազար վեց հարյուր քսան) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ff1ac9e5-a57a-4f23-a02a-82e3caa41c5e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner