Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության շահառու Վարդուհի Մարտիրոսի Ցոլակյանի 2023 թվականի հունվարի 30-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 228-Ա որոշման վերնագրում և բովանդակության մեջ ««Մագնոն» բաց բաժնետիրական ընկերությանը» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատեր «Տիգրան Նահապետյանին»» բառերով: |