Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով որոշում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0002-0038 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,031247 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության։
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: