Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի և նույն բաժնի ու քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետների կողմից կազմված ակտն ու համապատասխան եզրակացությունը և հիմք ընդունելով Հայկ Վաղիակի Հովսեփյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ փոխհատուցել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Հայկ Վաղինակի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 08-007-0356-0079 և 08-007-0356-0080 կադաստրային ծածկագրերով 0,508 և 0,361 հեկտար, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրված 08-007-0356-0081 կադաստրային ծածկագրով 0,786 հեկտար հողամասերի (ցանված աշնանացան ցորեն) վերաչափագրման արդյունքում (միացվել են հարևանությամբ գտնվող թվով 9 հողակտորներին) պատճառված 320375 (երեք հարյուր քսան հազար երեք հարյուր յոթանասունհինգ) դրամի նյութական վնասից՝ 200000 ( երկու հարյուր հազար) դրամը: |