Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Մանվել Վոլոդյայի Շահբազյանի դիմումը և Գուրգեն Սեդրակի Մարտիրոսյանի մահվան հանգամանքը (մահվան վկայական ԲԱ859302) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 49 սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին դրամական աջակցություն տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշման թիվ 1 հավելվածի 28 հերթական համարում «Պերճանուշ Հովհաննեսի» բառերը փոխարինել Մանվել Վոլոդյայի բառերով, և 45 հերթական համարում «Գուրգեն Սեդրակի» բառերը փոխարինել Անդրանիկ Գուրգենի բառերով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում քաղաքացիներ Մանվել Վոլոդյայի Շահբազյանին և Անդրանիկ Գուրգենի Մարտիրոսյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |