Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 1/փ-54 դրական եզրակացությունը`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Ատոմ Մաթևոսյանին պատկանող 0,0225 հեկտար և հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,0127 հեկտար մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
Որոշման վերնագրում և տեքստում «0.0127» թիվը փոխարինել «0.015542» թվով: |