Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի և Ախուրյան համայնքի ղեկավարի միջև 2024 թվականի մայիսի 22-ին կնքած պայմանագիրը ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ, Ջրառատ, Բայանդուր, Ջաջուռավան, Հացիկ, Շիրակ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից «Հայակական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը հատկացնել 6144000 (վեց միլիոն մեկ հարյուր քառասունչորս հազար) դրամ: |