| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք  ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 ,  0312 70303, akhuryan.shirak@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  14  հոկտեմբերի  2022 թվականի N 182-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 25 ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ | 
 
  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ,  4-րդ,  7-րդ, 8-րդ,9-րդ, 12-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի  N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 5 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  թվով 25 սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին 
որոշում է՝ 
  
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 19 /տասնինը / սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 515  հազար /հինգ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N1 հավելվածի։
 
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 3-րդ խմբի, 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 1 /մեկ/ սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել դրամական օգնություն, ընդամենը՝ 25000 /քսան  հինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N 2 հավելվածի։ 
 
- Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 5 /հինգ/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու կապակցությամբ, համաձայն N 3 հավելվածի: 
 
  | 
 Կողմ -14  ԱՌԱՔԵԼՅԱՆ  ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԼԱԴԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(17.04 Կբ)
  |  
  | 
(21.05 Կբ)
  |  
  | 
(14.16 Կբ)
  |  
  | 
(16.18 Կբ)
  |  
  | 
(811.78 Կբ)
 Որոշում թիվ 182-Ա |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |