Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Հայկանուշ Արայի Սերգոյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Ամուսիններ Սուրեն Վահրամի Աբրահամյանին (ծնված 1981 թվականի ապրիլի 9-ին) և Հայկանուշ Արայի Սերգոյանին (ծնված 1991 թվականի հունիսի 29-ին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի 11/3 հասցեի 08-007-0624-0038 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 93,1 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 11/20 հասցեի 91,7 քառակուսի մետր մակերեսով, նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատերերին:
2. Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 111966 (մեկ հարյուր տասնմեկ հազար, ինը հարյուր վաթսունվեց) դրամ: |