Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 6 ՀԱՍՑԵԻ 08-007-0106-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Վոլոդյա Պրիվանի Գաբոյանը (ծնված 08/12/1954 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Պարույր Սևակի փողոց, 6-րդ անցուղի 6 հասցեի  0,087 հեկտար մակերեսով, 08-007-0106-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Համասեփականության իրավունքով Վոլոդյա Պրիվանի Գաբոյանի ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Պարույր Սևակի փողոց, 6-րդ անցուղի, 6 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 152,12 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, նկուղը, զուգարանը, ծածկերը և հարթակը   կառուցվել են 2010 թվականինց 2016 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024WBNXTU ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման  և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի  ա) և  բ) ենթակետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ախուրիկ բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209  է  և հիմք  ընդունելով Վոլոդյա Պրիվանի Գաբոյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Պարույր Սևակի փողոց,  6-րդ անցուղի, 6 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 152,12 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը, նկուղը, զուգարանը, ծածկերը և հարթակը   ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, օրինականացման համար սահմանել 10000 դրամ,  իսկ օժանդակ շինությունների համար 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 172843 (մեկ հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր քառասուներեք) դրամ։

4.Նույն հողամասի վրա գտնվող 2024 թվականին կառուցված  52,45  քառակուսի մետր ներքին  մակերեսով  բնակելի տան մասը  թողնել  ինքնակամ,  որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված  պարտավորությունները  և  ռիսկերը կրում  է  հողամասի  համասեփականատերերը:

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner