Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի,18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ, բռնցկամարտի «Ստրանջիա 2021 թվականի 72-րդ միջազգային մրցաշարի» երրորդ մրցանակակիր Գուրգեն Հովհաննիսյանին՝ 100 000/մեկ հարյուր հազար/ դրամ, մարզիչ Արտավազդ Գևորգյանին՝/հիսուն հազար/դրամ: 2. Հունահռոմեական ընբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնության 1-ին մրցանակակիր, Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Արշակ Լևոնի Գեղամյանին՝ 30000/երեսուն հազար/ դրամ, մարզիչ՝ Արման Գեղամյանին՝ 15000/տասնհինգ հազար/դրամ: |