Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 4-ի գրությունը՝ «Եղեգան փող» պաշտոնաթերթի հրատարակմանը օժանդակելու վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի պահուստային միջոցներ «Այլ նպաստներ բյուջեից» ծրագրի 4729 հոդվածից «Եղեգան փող» պաշտոնաթերթի տպագրության համար Հայաստանի գրողների միության Շիրակի մասնաճյուղին տրամադրել 70000 / յոթանասուն հազար/ դրամ: |