Քաղաքացի Արթուր Հովհաննեսի Աղուզումցյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, 15/2 հասցեում գտնվող 08-032-0001-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,0059 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված բնակելի տան նկատմամբ իր և Մարիամ Հովսեփի Աղուզումցյանի սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,0059 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրա պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացիներ Արթուր Հովհաննեսի Աղուզումցյանի (ծնված 31/03/1972 թվական) և Մարիամ Հովսեփի Աղուզումցյանի (ծնված 18/08/1974 թվական) սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, 15/2 հասցեում գտնվող 08-032-0001-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,0059 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 134,37 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ, այն համարել օրինական՝ առանց օրինականացման վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Հովհաննեսի և Մարիամ Հովսեփի Աղուզումցյաններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: