Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՌՆՈՒՏ) ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ 3.11454 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի սպառողական կոոպերատիվներիմիության «Ախուրյանի կոոպշին» սահմանափակ պատասխանատվության ընկերության գործադիր տնօրենի 2021 թվականի օգոստոսի 13-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում  է`

  1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, համաձայն որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 834-Ա հրամանով Հայաստանի սպառողական կոոպերատիվներիմիության <<Ախուրյանի կոոպշին>> սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման 01.06.2021 թ. N ՇԱԹ-29/651 թույլտվության, 01.06.2021 թ. NL-651 լեռնհատկացման ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով 01.06.2021 թ. N Պ-651 ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում   գտնվող /բնակավայր` Կառնուտ/ անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտների «Կառնուտ-1» տեղամասում բաց եղանակով, 50 տարի ժամկետով անդեզիտաբազալտի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով նախատեսված (ընդերքօգտագործման պետական գրանցման վկայական՝ 11.10.1995թ. N 55.070.00108) 08-053-0124- կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող ընդամենը 3.11454 հեկտար համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողամասերը /2.74879, 0.35372, 0.01203 հեկտար/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում անդեզիտաբազալտի արդյունահանում կազմակերպելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Կառնուտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner