Այսօր: Հինգշաբթի, 2 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 25 ՀԱՍՑԵԻ 08-094-0033-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արուսյակ Ռուբիկի Բաղդասարյանը (ծնված 08/01/1983 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին  բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքի անդամներին  պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ջաջուռ  գյուղի,  3-րդ փողոց, 25 հասցեի,  0,112565 հեկտար մակերեսով, 08-094-0033-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:

Բաժնային սեփականության իրավունքով Արուսյակ Ռուբիկի Բաղդասարյանին և Սեդա Հովհաննեսի Հովհաննիսյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ  գյուղի, 3-րդ փողոց, 25 հասցեի, հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 132,58 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի տունը, բաց պատշգամբը և հարթակը կառուցվել են 1991 թվականից մինչև 1998 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը), իսկ 19,77 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունները և շվաքարանը կառուցվել են 2018 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024Z5GYDW  ծածկագրով:     Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման  2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի,  13-րդ  կետի  բ) ենթակետի  պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ջաջուռ գյուղի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874 է  և հիմք ընդունելով Արուսյակ Ռուբիկի Բաղդասարյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջառուռ  գյուղի, 3-րդ փողոց, 25 հասցեի, հողամասի վրա գտնվող, ինքնակամ 132,58 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի տունը, բաց պատշգամբը  և հարթակը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 19,77 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ շինությունները և շվաքարանը   ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:

3.Սույն որոշման 2-րդ  կետով օրինական ճանաչված օժանդակ շինությունների յուրաքանչյուր քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,0874 գործակիցը:

4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է    10367 ( տաս հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ։

5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

6.Նույն հողամասի վրա գտնվող 1999 թվականին կառուցված  81,80 քառակուսի մետր ներքին մակերեսով անասնաշենքը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի  սեփականատերը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 8.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի   Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner