Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի մայիսի 20-ի թիվ Կ-20052025-08-0178 որոշումը՝ որոշում եմ․
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-037-0012-0003 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0.041038 հեկտար մակերեսով հողամասում քաղաքացի՝ Արթուր Ռազմիկի Մխիթարյանի կողմից ինքնակամ կառուցված արտադրական նշանակության պահեստը օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան Համայնքի սեփականությունը համարելու մասին» թիվ 1123-Ա որոշումը: