Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 55-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԳԱՌՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի  դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1326-Ն որոշման N 4 հավելվածի 062-001 ծածկագրով տողի 10-րդ սյունակում կատարված փոփոխությունը («Մանկապարտեզ» բառը փոխարինվել է «բնակելի շենք» բառերով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի օգոստոսի 19-ի թիվ 01/09081-2020 գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սամվել Գառնիկի Կոստանդյանի և ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղու 5-րդ շենքի թիվ 2՝  չորս սենյականոց  բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 11042022-08-0039, տրված 2022 թվականի մարտի 3-ին)  78,54 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերել Գառնիկ Սամվելի Կոստանդյանի ընտանիքի հետևյալ երեք անդամներին․

1) Կոստանդյան Գառնիկ Սամվելի (ծնված 1982 թվականի սեպտեմբերի 21-ին)՝ ինքը,

2) Կոստանդյան Սամվել Գառնիկի (ծնված 1956 թվականի սեպտեմբերի 17-ին)՝ հայրը,

3) Կոստանդյան Հռիփսիմե Սերյոժայի (ծնված 1960 թվականի հուլիսի 11-ին)՝ մայրը։

2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner