Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող, գրանցված սահմանափակումներ չունեցող, 08-077-0221-0002 կադաստրային ծածկագրով, Մայիսյան բնակավայրի Գյումրի-Մայիսյան մայրուղի, 1-ին նրբանցք, 1 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 2,0451 հեկտար մակերեսով հողամասը դասական աճուրդ վաճառքի միջոցով օտարելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ բնակելի կառուցապատման նպատակով կազմել հողաշինարարական գործ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |