Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի միջև 2023 թվականի մարտի 03-ին կնքված N 8 պայմանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 02.1//01990-2023 և մարտի 20-ի թիվ 02.1//02535-2023 գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 212-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի «զ» ենթակետի՝
1) 3-րդ պարբերությունում նշված 311168 թիվը փոխարինել 166580 թվով, 55 թիվը՝ 29.4 թվով:
2) «Ընդամենը» տողի 11479270 թիվը՝ փոխարինել 11334682 թվով:
3) «Ընդամենը աշխատակազմ» տողի 41627043 թիվը փոխարինել 41482455 թվով:
|