Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605–րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի և նրա ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի, 3-րդ փողոց, 15/2 շենքի թիվ 8 բնակարանը՝ 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․
1)Շաբոյան Սուսաննա Հովհաննեսի (ծնված 1969 թվականի նոյեմբերի 1-ին), ինքը,
2)Շաբոյան Արմեն Գագիկի (ծնված 1991 թվականի փետրվարի 1-ին), տղան։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։ |