Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Թամարա Անուշավանի Ղազարյանի 2022 թվականի օգոստոսի 29-ի թիվ 50ԱԲ 7968513 լիազորագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրաշինարարների բանավան, 3 փողոց, շենք 1/4, թիվ 4 բնակարանը Թամարա Անատոլիի Մուրադյանի ընտանիքի անդամներին նվիրելու մասին» թիվ 145-Ա որոշման 1-ին կետում Ղազարյան Թամարա Անուշավանի ազգանվան մեջ «Ղազարյան» բառը փոխել «Սիմոնյան» բառով։ |