Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը էլեկտրական մարտկոցներ ձեռք բերելու համար տրամադրել 100000 ( մեկ հարյուր հազար) դրամ: |