Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի,
34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ « 664892.5 հազար » թիվը փոխարինել « 678353.3» թվով,
2.Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «802389.1 հազար» թիվը փոխարինել « 815849.9 » թվով:
3. Որոշմամբ հաստատված թիվ, թիվ 1,2,3,6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ: