Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՎ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ N 0013605, N 0013606 ԵՎ 08-065-0236-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված՝ քաղաքացի Սոնյա Գևորգի Մխիթարյանի դիմումը (մուտքագրված 17/06/2025 թվական, թիվ Դ-636/25)՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքով (նոտարական ակտի կոդ 605-20250425-84-8954651) իրեն փոխանցված գույքային իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար, գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը իր անվամբ վերաձևակերպելու մասին, որոշում եմ՝

 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան և Հացիկ բնակավայրերի տարածքում գտնվող՝ վկայականների N 0013605, N 0013606 և 08-065-0236-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական  նպատակային նշանակության 4, 3,5 և 1,674 հեկտար մակերեսով հողամասերի վարձակալության պայմանագրերը վերաձևակերպել վարձակալ Գևորգ Խանաևի Մխիթարյանի մահից հետո (մահացած 22/04/2022 թվական) ժառանգություն ընդունած ժառանգ՝  Սոնյա Գևորգի Մխիթարյանի անվամբ:
 2.2002 թվականի սեպտեմբերի 6-ին և 2010 թվականի մայիսի 19-ին կնքված, գրանցամատյանում թիվ 1341, թիվ 1342 և թիվ 746 համարների վարձակալության պայմանագրերի մնացած պայմանները թողնել անփոփոխ:
 3.Հողամասերի վարձակալության պայմանագրերի վերջնաժամկետներն են՝ 2022 թվականի սեպտեմբերի 6-ը և 2035 թվականի մայիսի 19-ը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովիկ Մելքոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a0f56522-1300-45e8-be44-52af6378c458



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner