Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից տրամադրել դրամական աջակցություն 2023 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝
1) «Պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմակիր, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Անահիտ Արտակի Մնացականյանին՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ :
2) «Հայոց լեզու և գրականություն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմակիր, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Երազիկ Վահանի Սերոբյանին՝ 60000 /վաթսուն հազար/ դրամ: