Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 9-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով հիմք ընդունելով քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Քաղաքացի Բենիամին Ալբերտի Շիրվանյանին (ծնված 09/12/1962 թվական) ժառանգության իրավունքով փոխանցված (հիմք ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 604-20240226-84-7728237), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց 36/1 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած՝ 08-065-0204-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,055756 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել շինության սեփականատիրոջը:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 515 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 287144 (երկու հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր քառասունչորս) դրամ: |