Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1244-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 883.10., 883.13.-883.15., 883.18.-883.23., 883.31. 883.52., 883.53., 883.81., 883.84. կետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված, Բենիամին բնակավայրի տարածքում գտնվող 17 կտոր հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով Հայաստանի Հանրապետությանը օտարելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասերի ցանկը և վաճառքի գները հաստատել համաձայն հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության անունից, որպես ձեռք բերող հանդես եկող, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից առաջարկված փոխհատուցման գումարների չափով:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայքնի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող իրավունքների փոխանցումը: |