Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին գյուղի բնակիչ, 2023 թվականի օգոստոսի 11-ին զոհված զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից 2023 թվականի օգոստոսի 11-ին զոհված զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի հորը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի բնակիչ Վարդան Գրենիկի Խնկոյանին տրամադրել 300000 / երեք հարյուր հազար/ դրամ դրամական օգնություն: |