Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Ընդունել Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի 15-րդ փողոց, 13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության մշակույթի տան 13,11 քառակուսի մետր մակերեսով թիվ 1 սենյակը, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանին՝ որպես դեղատնային կրպակ օգտագործելու համար։
2․ Սահմանել տարածքի վարձակալության վճարի չափը՝ ամսական 15000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
3․ Առաջարկել Ախուրյան համայնքի ղեկավարին՝ անհատ ձեռնարկատեր Սիրանուշ Մարտունու Աստոյանի հետ սահմանված կարգով կնքել տարածքի վարձակալության պայմանագիր։ |