Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Արկադի Դարբինյանի հայտը որոշում եմ՝
1. «Արկադի Դարբինյան Թորոսի» (հարկ վճարողի հաշվառման համար 57459532 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մազմանյան փողոց տուն 246/1, գործունեություն իրականացնելու հասցե ՝Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Վահրամաբերդ բնակավայր 28 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 23 -ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: