Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի, 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1–ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 100-Ա որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 7 հասցեի, 129,04 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տունը Կարապետ Սարգսի Թորոսյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին՝
1)Թորոսյան Կարապետ Սարգսի (ծնված 1962 թվականի հուլիսի 20-ին), ինքը,
2)Թորոսյան Ռոզա Կառլենի (ծնված 1963 թվականի օգոստոսի 23-ին), կինը,
նվիրատվություն կատարելու մասին և բնակելի տնով զբաղեցրած 08-032-0001-0071 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 60 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել մասին կնքել պայմանագրեր և ներկայացնել նոտարական վավերացման։ 2.Սույն որոշման 1-ին կետում նշված, կադաստրային արժեքով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 դրամ, օտարվող հողամասի վաճառքի գինը կազմում է 13080 (տասներեք հազար, ութսուն) դրամ:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը դուրս գրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գույքացանկից։
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։