Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-108-0083-0014 և 08-108-0083-0084 կադաստրային ծածկագրերով հողամասերը նախատեսվում է բնակելի կառուցապատման նպատակով օտարել, ինչպես նաև այն, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, Վահրամաբերդ բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-108-0083-0014 և 08-108-0083-0084 կադաստրային ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,835174 հեկտար մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները նախատեսված է բնակավայրերի հողերի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-108-0083-0014 և 08-108-0083-0084 կադաստրային ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,835174 հեկտար մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակությամբ:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: |