Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 410-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին,  2-րդ  և  3-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով կադաստրի կոմիտեի Կ-08042025-08-0091 որոշումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 46-րդ փողոց 16 հասցեի 08-004-0063-0009 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 410-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Նախաբանում և 1-ին կետում «186,98» թիվը փոխարինել «174,34» թվով, իսկ  «հարթակները» բառը փոխարինել «հարթակը» բառով,

2) Նախաբանի երկրորդ պարբերությունում «22,45 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան մասը» բառերից և թվերից հետո, տեքստը լրացնել «, 16,59 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան մասը, հարթակը» բառերով, թվերով և կետադրական նշաններով,

3) Նախաբանի երրորդ պարբերությունում «, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության» կետադրական նշանը և բառերը փոխարինել «և» բառով, «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով» բառերով և թվերով,

4) Նախաբանի երրորդ պարբերությունում «2006 թվականի» բառերից հետո, տեքստը լրացնել «մայիսի 18-ի» բառով և թվով,

5) 4-րդ կետի «58757 (հիսունութ հազար յոթ հարյուր հիսունյոթ)» թիվը և բառերը փոխարինել «78815 (յոթանասունութ հազար ութ հարյուր տասնհինգ)» թվով և բառերով:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner