Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34 հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-իթիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռին՝ ըստ հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության և սեփականության սուբյեկտների՝ համաձայն հավելված 1-ի։
2․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռին՝ ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների՝ համաձայն հավելված 2-ի։ |