Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Խաչատուր Մկրտիչի Խաչատրյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1.Քաղաքացիներ Խաչատուր Մկրտիչի Խաչատրյանին (ծնված 07/01/1957 թվական) և Մելանյա Պարույրի Խաչատրյանին (ծնված 05/12/1959 թվական) սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Քեթի բնակավայրի, 7-րդ փողոց, 6 հասցեի 08-119-0035-0025 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագորման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսկան արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 6800 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-119-0035-0038 կադաստրային ծածկագրով 554,7 քառակուսի մետր մակերեսով, նույն նպատակային և գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդլայնվող հողամասի սեփականատերերին՝ Խաչատուր Մկրտիչի և Մելանյա Պարույրի Խաչատրյաններին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 186935 (մեկ հարյուր ութսունվեց հազար, ինը հարյուր երեսունհինգ) դրամ: