Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին և 2-րդ կետերի, 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, 08-052-0200-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 110-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Որոշման՝
1)հավելվածում հողամասի գործառնական նշանակությունը սյունակի արոտավայր բառից առաջ լրացնել «2-րդ խմբի» բառերով,
2)հավելվածի հողամասի մեկնարկային գնի «130000» թիվը փոխարինել «250000» թվով: |