Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի տարածքում նոր կառուցված 133 միլիմետր տրամագծով 805,95 մետր երկարությամբ, 108 միլիմետր տրամագծով 1844,48 մետր երկարությամբ, 76 միլիմետր տրամագծով 3280,67 մետր երկարությամբ և 57 միլիմետր տրամագծով 2275,33 մետր երկարությամբ գազատար խողովակաշարը (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20012025-08-0029) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երազգավորս բնակավայրում գազամատակարարում իրականացնելու նպատակով: |