Քաղաքացի Շաքո Էլոյի Թամոյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 39-րդ փողոց, 4 հասցեի 08-004-0108-0042 կադաստրային ծածկագրով 0,053 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 82,71 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ իր և Թինա Շիրալիի ու Թենգիզ Շաքոյի Թամոյանների համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,053 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի տունը կառուցված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝ որոշում եմ․
1.Ճանաչել քաղաքացիներ Շաքո Էլոյի (ծնված 16/08/1969 թվական), Թինա Շիրալիի (ծնված 15/12/1972 թվական) և Թենգիզ Շաքոյի (ծնված 14/08/1990 թվական) Թամոյանների համատեղ սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 39-րդ փողոց, 4 հասցեի 08-004-0108-0042 կադաստրային ծածկագրով, 0,053 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 82,71 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: