Քաղաքացի Հարություն Հրանտի Մարտիրոսյանը (ծնված 01/08/1963 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 16-րդ փողոց, 42 հասցեի 08-065-0204-0014 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Սեփականության իրավունքով Հարություն Հրանտի Մարտիրոսյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Ավետիք Իսահակյան փողոց, 8 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 363,46 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը և ավտոտնակը կառուցվել են 1992 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 202454FKNF ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի, Ավետիք Իսահակյան փողոց, 8 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 363,46 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը և ավտոտնակը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: