Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան, Մարմաշեն, Արևիկ բնակավայրերի վարչական ղեկավարների, <<Ախուրյանի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում՝
ա. 71 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայասատնի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Արշակ Վահրամի Բաբլումյանին՝ 60000 (վաթսուն հազար) դրամ, մարզիչ Հովհաննես Վաչագանի Մկրտչյանին՝ 30000 (երեսուն հազար) դրամ,
2) 2024 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության ձյուդոյի պատանիների առաջնությունում՝
ա. 50 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակիչ Վահագ Դավիթի Գրիգորյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ,
3) 2024 թվականի փետրվարի 10-ին և 11-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության ձյուդոյի երիտասարդների առաջնությունում՝
ա. 66 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Ալեքսան Մնացականի Զազյանին՝ 80000 (ութսուն հազար դրամ),
բ. 81 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի բնակիչ Լևոն Կարենի Վանոյանին՝ 80000 ( ութսուն հազար) դրամ:
4) 2024 թվականի փետրվարի 10-ից մինչև 19-ը Ռումինիայի Հանրապետության Պլոեշտի քաղաքում անցկացված բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարում՝
ա. +92 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Միսակ Գևորգի Տեփանյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ, մարզիչ Արման Գևորգի Հովհիկյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
|