Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Արմինակի Մելքոնյանի դիմումը՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Հարություն Մկրտիչի Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրից մյուս զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման, տարածքի բարեկարգման և ցանկապատման աշխատանքների համար գումար տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի բնակիչ Մկրտիչ Արմինակի Մելքոնյանին տրամադրել 800000 ( ութ հարյուր հազար ) դրամ դրամական օգնություն՝ 44-օրյա պատերազմում զոհված որդու՝ Հարություն Մկրտիչի Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրից մյուս զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման, տարածքի բարեկարգման և ցանկապատման աշխատանքների համար |