Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և«դ» կետերի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 5 ակտը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության 2023 թվականի նոյեմբերի 9-ի տեղեկանքը և հիմք ընդունելով 2023 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Աշխեն Միսակի Կարապետյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից արտակարգ իրավիճակի՝ հրդեհի հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Աշխեն Միսակի Կարապետյանին տրամադրել միանվագ դրամական աջակցություն՝ ընդամենը 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։ |