Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ ենթակետի «ա» պարբերությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Էլիզա Կյուրեղյանի հայտը որոշում եմ՝
1.«Էլիզա Կյուրեղյան» (հարկ վճարողի հաշվառման համար 57240408, անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համար, տարի, ամիս, ամսաթիվ 55.00454, 08.11.2004, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե ՝Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Քեթի բնակավայր, 9-րդ փողոց, տուն 9, գործունեություն իրականացնելու հասցե ՝Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Քեթի բնակավայր, 9-րդ փողոց, 9 շենք, 16 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 23-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: