Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Թերեզա Վազգենի Հայրապետյանը 2024 թվականի սեպտեմբերի 16-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 60,39 քառակուսի մետր արտաքին մակերեսով հիմքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0025-0072 կադաստրային ծածկագրով 0,05141 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 60,39 քառակուսի մետր արտաքին մակերեսով հիմքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0025-0072 կադաստրային ծածկագրով, 0,05141 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս, 7-րդ փողոց, 4 հիմք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04022025-08-0051) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 423105 (չորս հարյուր քսաներեք հազար, մեկ հարյուր հինգ) դրամ արժեքով, որից՝ 158343 (մեկ հարյուր հիսունութ հազար, երեք հարյուր քառասուներեք) դրամը շինության արժեքն է, իսկ 264762 (երկու հարյուր վաթսունչորս հազար, յոթ հարյուր վաթսուներկու) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Թերեզա Վազգենի Հայրապետյանին (ծնված 06/11/1968 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Թերեզա Վազգենի Հայրապետյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |