Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի  դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`  1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի  «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից 08-006-0120-0002 կադաստրային ծածկագրով ջրային նպատակային նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցութային կարգով օգտագործման տրամադրելու և պայմանները սահմանելու մասին» թիվ 69-Ա որոշումը։  |