Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետի  2-րդենթակետիև 33-րդկետիպահանջների, որոշումեմ՝
1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող, 08-007-0124-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի բաժանումից առաջացող նոր հատվածները հասցեավորել հետեևյալ կերպ՝
1)     բաժանման սխեմայի թիվ 1 հատվածին տրամադրել հետևյալ նոր հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Տիգրան Մեծի փողոց, 2-րդ փակուղի, 1/1 հողամաս»
2)    բաժանման սխեմայի թիվ 2 հատվածին տրամադրել հետևյալ նոր հասցեն՝ «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Տիգրան Մեծի փողոց, 2-րդ փակուղի, 1 հողամաս»
 
2.    Գույքի բաժանման սխեման կցվում է սույն որոշմանը՝ համաձայն հավելվածի։