Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի դրույթներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Բայանդուրի-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Բայանդուրի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Բայանդուրի մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել հաշվառման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |