Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և Հայաստանի Հանրապտության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով հաստատված հավելվածի կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Կառնուտի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Բայանդուրի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ջաջուռավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից: |