Քաղաքացի Հարություն Սմբատի Ավետիսյանը (ծնված 1980 թվականի մայիսի 15-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 5-րդ փողոց, 17 հասցեի, 0,120254 հեկտար մակերեսով 08-037-0020-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։
Համասեփականության իրավունքով Սմբատ Ավետիկի, Սուսան Ժորժիկի և Հարություն Սմբատի Ավետիսյաններին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 5-րդ փողոց, 17 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառույց համարվող 111.78 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով՝ բնակելի տունը, անասնագոմը և շվաքարանը կառուցվել են 1980 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 41.25 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնագոմը կառուցվել են 2005 թվականից մինչև 2020 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024PSGWH3 ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի բ) ենթակետի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Երազգավորս գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 և հիմք ընդունելով Հարություն Սմբատի Ավետիսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 5-րդ փողոց, 17 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառույց համարվող 111.78 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով՝ բնակելի տունը, անասնագոմը և շվաքարանը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 41.25 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով անասնագոմը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել 0,0743 գործակիցը:
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 18390 (տասնութ հազար երեք հարյուր իննսուն) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Նույն հողամասի վրա 2021 թվականին կառուցված 86,7 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը և շվաքարանը թողնել ինքնակամ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի համասեփականատերերը:
7.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 5-րդ փողոց 17 հասցեի 08-037-0020-0004 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենք շինությունները օրինական ճանաչելու մասին» թիվ 178-Ա որոշումը ճանաչել անվավեր։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
9.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: